🧠 Միգրենի բուժման ժամանակակից և շատ արդյունավետ մեթոդներից է բոտուլինոթերապիան:

 Ի՞նչ է բոտուլինոթերապիան և ինչպե՞ս է ազդում միգրենի բուժման վրա:

✔️ Բոտուլինոթերապիան քրոնիկ միգրենի բուժման ժամանակակից և արդյունավետ մեթոդներից է, որի ժամանակ բոտուլինի տոքսինը ներարկվում է գլխի, դեմքի և պարանոցի մկանների մեջ՝ մի քանի կետով:

Ներարկումը՝

▪️ հանում է մկանի կծկումը,
▪️ թուլացնում է լարված հյուսվածքները,
▪️ ուղղակի ազդեցություն է ունենում նյարդային վերջույթների վրա՝ արգելափակելով դրանց միջև ազդակների փոխանակումը:

❗️ Այս պրոցեդուրայի շնորհիվ միգրենային ցավերը մի քանի ամիս հիվանդին չեն անհանգստացնի:

 Ինչո՞ւ քրոնիկ միգրենը բուժել հենց բոտուլինոթերապիայի միջոցով.

▪️ մեթոդն անվտանգ է,
▪️ ունի բարձր արդյունավետություն,
▪️ արդյունքը երկարատև է և կայուն,
▪️ ներարկումներն իրականացվում են ամբուլատոր պայմաններում,
▪️ հետագա բարդություններ և ծանր կողմնակի ազդեցություններ չկան:

 Ինչպե՞ս է տեղի ունենում բոտուլինոտոքսինի ներարկման գործընթացը:

✔️ Ներարկումը տևում է 30 րոպեից ոչ ավել, իրականացվում է ինսուլինային բարակ ներարկիչի միջոցով: Այն մարդիկ, որոնք վախենում են ներարկումներից կարող են հանգիստ լինել, քանի որ ներարկումն անցավ է, զգացվում է թույլ ծակոց, որն անհարմարություն չի պատճառում:

👩‍⚕️ Տոնոյան բժշկական կենտրոնում բոտուլինոթերապիա իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:

☎️ 010 421030 | Բագրատունյաց փ. 2-րդ նրբ., 23 շ.