Տոնոյան բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2020թ-ին։
Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ ։Մեր բժիշկները ունեն զգալի փորձ, պարբերաբար մասնակցում են գիտաժողովների,կոնֆերանսների ՀՀ-ում և արտերկրում։
Տոնոյան բ/կ գեր հագեցած է նորագույն սարքավորումներով,որոնց միջոցով կատարվում են միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ և բուժիչ գործունեություն։Կլինիկան համագործակցում Է ԱՄՆ ի և Ավստրիայի անվանի բժիշկների հետ,ովքեր պարբերաբար հյուրընկալվում են մեր կենտրոնում և իրականացնում խորհրդատվություններ։
Տոնոյան բժշկական կենտրոնը կարևորում է բացի պրոֆեսիոնալիզմը և 24 ժամյա հասանելիությունը, նաև հիվանդների հետ ազնիվ վերաբերմունքը, հիվանդների ֆինանսական միջոցների խնայելով, ճշգրիտ ախտորոշումը և բուժումը։ Մեզ մոտ գնային արժեքները կազմված են ոչ թե գոյություն ունեցող շուկայական հարաբերությունների արդյունքում ձևավորված երբեմն չարդարացված գներով, այլ ճիշտ ինքնարժեքները հաշվարկելու արդյունքում։
<<Տոնոյան>> բժշկական կենտրոնն ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին, հագեցած է լիովին նոր սարքավորումներով, բազմապրոֆիլ է: Հիվանդանոցն ունի Վիրաբուժական , Անոթային վիրաբուժության, Քիթ-կոկորդ-ականջաբանական, պլաստիկ վիրաբուժության, ուրոլոգիական, թերապևտիկ, գինեկոլոգիական բաժանմունքներ, ինչպես նաև կենտրոնում կատարվում են լաբորատոր հետազոտություններ, ուլտրաձայնային հետազոտություններ (ՈՒՁՀ), էխոսրտագրություն, ռենտգեն հետազոտություններ, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա և այլն:
<<Տոնոյան>> ԲԿ-ում աշխատում են տարիների փորձ ունեցող հմուտ, բանիմաց և բազմաթիվ անգամ վերապատրաստումներ անցած մասնագետներ:
<<Տոնոյան>> բկ-ն լիովին նոր բժշկական կենտրոն է, հագեցած եվրոպական չափանիշներին համապատասխան նորագույն սարքավորումներով, լաբորատորիայում ևս լիովին նոր սարքավորումներ են տեղադրված, որոնք հնարավորություն են տալիս ստանալ լաբորատոր հետազոտությունների ամբողջովին ճիշտ պատկերը:
Այստեղ ստացիոնար բուժում ստացող կամ վիրահատող հիվանդները կգտնեն հարմարավետություն բոլոր առումներով. Հիվանդասենյակները հարմարավետ են, ջեռուցման և օդափոխման համակարգերեվ հագեցած: Կան ինչպես անվճար, այնպես էլ վճարովի և լյուքս հիվանդասենյակներ:
<<Տոնոյան>> բժշկական կենտրոնի հաճախորդները կփաստեն ողջ բուժանձնակազմի կողմից բարեհամբույր և սրտացավ վերաբերմունքի մասին: Մեր կենտրոնը ընդառաջում է մարդկանց նաև գնային հարցում: Մեզ մոտ գները այնպես են որոշված, որ հարմար լինեն շատերի գրպանին (կամ մեզ մոտ գները միջինից էլ ցածր են):
Տոնոյան բժշկական կենտրոնում գործում են հետևյալ ծառայություննորը՜
․Ընդհանուր վիրաբուժություն
․Անոթային վիրաբուժություն
․Պլաստիկ վիրաբուժություն
․Ընդհանուր թերապիա
․էնդոկրինոլոգիա
․գինեկոլոգիա
․ուրոլոգիա
․պրոկտոլոգիա
․նեվրոլոգիա
․կարդիոլոգիա
․գաստրոէնտերոլոգիա
․ԼՈՌ
․օնկոլոգիա
Դիագնոստիկա
․ռենտգեն
․ուլտրաձայնային հետազոտություն
․էնդոսկոպիա
․էխոկարդիոգրաֆիա
Լաբորատոր հետազոտություննոր
․կլինիկական
․բիոքիմիական
․պարազիտար
․իմմունոլոգիական
Գործում է նաև ՝
Ծառայություն ՝Պետ պատվեր
Ծառայություն՝ Սոց փաթեթի շահառուների համար
Աշխատում ենք ապահովագրական կազմակերպությունների հետ
Տնօրեն ՝ Տարոն Արտաշեսի Տոնոյան