Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՏՈՆՈՅԱՆ բժշկական կենտրոնի բոլոր բժիշկներին, հատկապես` տնօրեն Տարոն Տոնոյանին: Նրանք բազմիցս օգնել են ինձ և իմ ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին` վերականգնելու մեր առողջությունը, նաև մեզ երկրորդ կյանք պարգևել: Արդեն 15 տարի է, ինչ մեր կյանքն ու առողջությունը վստահել ենք այս կենտրոնի պրոֆեսիոնալ և իրենց մարդասիրական գործին նվիրված հրաշալի անձնակազմին: Թող Աստված օրհնի ձեր գործը, բազում մարդկային կյանքեր փրկեք և բժշկության մեջ չլսված հրաշքներ գործեք…