ՏԱՐՈՆ ՏՈՆՈՅԱՆ….ՄԱՐԴ, ով անձնվիրաբար բազում կյանքեր է փրկում, ով իր Ընտանիքի հետ հիվանդների և իր կարիքն ունեցողների կողքին է գիշեր թե ցերեկ, ով ապրելու, պայքարելու հույս ու հավատ է ներշնչում, քանզի հավատը բժշկի նկատմամբ ամենաթանկ դեղամիջոցն է, ով իր շուրջը համախմբել է մարդասիրական մեծ առաքելություն իրականացնող բժիշկների ու բժշկական ողջ անձնակազմի… Շնորհակալ ենք Ձեզ և ձեր ողջ անձնակազմին տարիներ առաջ ՀՈՐս, իսկ օրեր առաջ արդեն ՄՈՐս կյանքը փրկելու, նրանց ու նաև շատերին երկրորդ ԿՅԱՆՔ պարգևելու համար… Երախտապարտ ենք, որ ծնողներիս աչքերին նայելով ՊԱՊ ջան, ՄԱՄ ջան… բառերն ասելու պատիվն ունենք…. Հպարտանում ենք, որ եղբորս, ում ծնվելուն տարիներ ենք սպասել, Ձեր անունն է կրում…. ԱՍՏՎԱԾ Ձեզ երկար կյանք, մեծ ուժ և քաջառողջություն տա, բազում կյանքեր փրկեք…