



Ճարպակալման հիմքը նյութափոխանակության խանգարումն է: Այն առավել հաճախ պայմանավորված է շատակերությամբ.
Շատակերությունից բացի, ճարպակալմանը նպաստում է նաև սննդում առավելապես կենդանական ծագման ճարպերի, ինչպես նաև հեշտ յուրացվող ածխաջրերի պարունակությունը: Սննդում կարագի, խոզապուխտի, ճարպոտ մսի, քաղցրեղենի, կարտոֆիլի ավելցուկային օգտագործումը նույնպես հանգեցնում է ճարպակալման պահանջում:

Հիվանդի քաշից կախված` ճարպակալումը դասակարգում են 4 աստիճանի.
1. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 10-29 %-ով,
2. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 30-49 %-ով,
3. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 50-99 %-ով,
4. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 100 և ավելի %-ով:

Խիստ արտահայտված ժարպակալման դեպքում անխուսափելի են շնչառության հարաճուն խանգարումները, որոնք հանգեցնում են թոքային և սրտային անբավարարության: Հիվանդները քիչ են շարժվում և քնկոտ են:







Ճարպակալաման բուժման հիմնական մեթոդը խիստ և կանոնավոր սննդակարգի պահպանումն է: Այդ սննդակարգը խիստ անհատական է, հաշվի են առնվում հիվանդության ձևն ու փուլը, հիվանդի մասնագիտական առանձնահատկությունները, մարմնի կազմվածքը և այլն: Բնակչության շրջանում լայն տարածում գտած բազմաթիվ սննդակարգերը գիտականորեն հիվնավորված չեն, և եթե նույնիսկ հիվանդները այդ սննդակարգերի օգնությամբ նիհարում են, ապա առաջանում են նյութափոխանակության վտանգավոր խանգարումներ: Հարկ է նշել, որ օրը 1-2 անգամ սնվելը ավելի քիչ կնիհարեցնի, քան, եթե դուք սնվեք օրը 3-6 անգամ, բայց քիչ-քիչ: Այսպես դուք 2 անգամ ավելի շատ քաշ կկորցնեք: Բեռնաթափման օրերը (խնձորի, մածունի և այլն) կարելի է կիրառել միայն բժշկի նշանակմամբ` պահպանելով սննդի կալորիականությունը:
Քաղցաբուժությամբ նիհարելը վտանգավոր է կյանքի համար:

Ճարպակալումը կանխելու համար հարկավոր է չափավոր սնվել: Սնունդը պետք է համապատասխանի էներգիական ծախսերին, մարդու մասնագիտությանն ու ապրելակերպին: Ցանկալի է, որ յուրաքանչյուրն ամեն առավոտ անպայման կատարի լիցքային վարժություններ: Հանգիստը պետք է լինի ակտիվ:
_____

Մեզ հետ կարող եք կապ հաստատել

